ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԲԵՍՏ ՏՈՒՐ» ընկերությունը Հայաստանում առաջատար և բազմամյա փորձով տուրիստական գործակալություններից է: Ընկերությունը գործունեություն է ծավալում արտագնա, ներգա տուրիզմի, ավիատոմսերի վաճառքի և բեռնափոխադրումների ոլորտում: Համագործակցելով աշխարհում առաջատար ու խոշոր ավիաընկերությունների և տեղական գործնկերների հետ՝ «ԲԵՍՏ ՏՈՒՐՆ» իր հաճախորդիներին ներկայանում է արտագնա և ներգնա տուրիստական ծառայությունների համալիր փաթեթներով՝ առաջարկելով բազմատեսակ տուրեր, շրջագայություններ, ավիատոմսեր, ինչպես աշխարհի բոլոր ուղղություններով, այնպես էլ Հայաստանի սահմաններում, այդ թվում նաև դիմավորելու և ճանապարհելու, զբոսավար-թարգմանչի, մեքենաների վարձակալության, վիզայի աջակցության և այլ ծառայություններ: «ԲԵՍՏ ՏՈՒՐ» ընկերությունը հանդիսանում է ղազախական խոշորագույն ավիաընկերություններից՝ “SCAT Airlines”-ի պաշտոնական ներկայցուցիչը Հայաստանում՝ իրականացնելով կանոնավոր չվերթներ Երևան-Աստանա-Երևան և Երևան-Ակտաու-Երևան ուղղություններով: «ԲԵՍՏ ՏՈՒՐ» ընկերությունն իրականացնում է օդային և ցամաքային միջազգային բեռափոխադրումներ բոլոր ուղղություններով՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Մերձավոր Արևելք, ԱՊՀ, եվրոպական, ասիական, մերձբալթյան, միջինասիական երկրներ, ԱՄՆ և մատուցում բեռնափոխադրումների հետ կապված ամբողջական ծառայություններ: Ընկերության բիզնես առաքելությունն է մատուցել որակյալ, օպերատիվ ծառայություններ և գոհացնել ամենախստապահանջ հաճախորդին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու կարիքները և ցուցաբերելով անհատական մոտեցում: